Սկզբում իսլամիստ, հետո դեմոկրատ, այժմ բռնապետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախօրեին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են առևտրատնտեսական ոլորտում սահմանափակումները վերացնելու մասին պայմանավորվածությունները: «Քննարկվել է նաև «Ակկույու» ատոմակայանի և «Թուրքական հոսք» գազատարի կառուցման հարցերը», ասված է Կրեմլի հաղորդագրությունում: Երկու երկրների ղեկավարները շնորհավորանքներ են փոխանակել Թուրքիայի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ մայիսի 22-ին Ստամբուլում Ռուսաստանն ու Թուրքիան հայտարարություն ստորագրեցին՝ առևտրի ոլորտում սահմանափակումները վերացնելու մասին: Միեւնույն ժամանակ Թուրքիան ու ԵՄ-ն պայմանավորվել են ճգնաժամ վերապրած հարաբերությունների վերականգնման համար գործողությունների մեկամյա պլանի շուրջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ վերադառնալով Բրյուսելում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից, որի շրջանակում նա երկկողմ հանդիպումներ է ունեցել ԵՄ երկրների առաջնորդների, ինչպես նաև Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկի և Ժան-Կլոդ Յունկերի հետ։ «Մենք նրանցից ստացել ենք 12 ամսվա օրացույց։ Համաձայն դրա՝ մենք կանենք որոշակի քայլեր», ասել է Էրդողանը։ Նրա հաղորդմամբ՝ խոսքը, մասնավորապես, վիզային ռեժիմի ազատականացման և փախստականների ընդունման հարցում ԵՄ-ի կողմից ֆինանսական օգնության մասին է։ ԵՄ-ի հետ նկատելիորեն հարաբերությունները կարգավորող Անկարան, միեւնույն ժամանակ, ցույց է տալիս, որ պետք է հարգեն թուրքական ազդեցությունը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությունը չի կարող իր երկրի հետ վարվել «դռան առաջ կանգնած մուրացկանի նման»: Այսպես Էրդողանը` Բրյուսել մեկնելուց առաջ. «Մենք չենք ցանկանում խզել հարաբերությունների Եվրամիության հետ, բայց ԵՄ-ն պետք է կատարի իր պարտականությունները: Եվրամիությունը չի կարող Թուրքիայի հետ վարվել մուրացկանի նման: Նա այդ իրավունքը չունի… ահա, թե ինչ ենք պատրաստվում ասել նրանց»: Սակայն, Էրդողանը նաև շեշտել է, որ Եվրամիությունն անփոխարինելի չէ Թուրքիայի համար: Պահպանվում են գերմանաթուրքական հարաբերություններում լարվածությունը: Գերմանիայի իշխանությունները երկու շաբաթվա ընթացքում որոշում կընդունեն Թուրքիայի ռազմաօդային ուժերի «Ինջիրլիք» բազայից իրենց զինվորականներին դուրս բերելու մասին։  Ներկայում ռազմաբազայի տարածքում գտնվում է Գերմանիայի 250 զինվորական՝ ԴԱԻՇ խմբավորման դեմ միջազգային կոալիցիայի պայքարի շրջանակում։ Գերմանիայի իշխանությունների նման քայլի մասին հայտարարվել էր այն բանից հետո, երբ Անկարան մերժել էր գերմանական կողմի հարցումը այդ երկրի խորհրդարանականների «Ինջիրլիք» այցելելու հնարավորության տրամադրման վերաբերյալ։ Կանցլեր Անգելա Մերկելը վերջերս հայտարարել էր Բունդեսվերի զորախումբը «Ինջիրլիք» ռազմաբազայից Հորդանան հնարավոր տեղափոխման մասին, իսկ Էրդողանը նրանց «բարի ճանապարհ» էր մաղթել: Էրդողանի հանդեպ հանդարտեցման քաղաքականությունը ձախողվեց։ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ԵՄ-ն ստիպված է նոր ռազմավարություն փնտրել, Der Spiegel-ում գրում է Մաքսիմիլիան Պոպը։ Իր կարիերայի ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացել է տարբեր կողմերից. նա սկսել է որպես իսլամիստ, իսկ վարչապետի պաշտոնում առաջին տարիներին պատկերել դեմոկրատի։ Այժմ նա Թուրքիան ղեկավարում է որպես բռնապետ։ Եվրոպայում որոշ քաղաքական գործիչներ հույս ունեին, որ ապրիլի 16-ի հանրաքվեից հետո Էրդողանը կվերադառնա չափավոր կուրսի, սակայն այդ ժամանակից ի վեր Թուրքիայի նախագահը սկսել է ղեկավարել իր երկիրն էլ ավելի ավտորիտար ձևով։ Անցած ամիս Էրդողանը ծառայությունից հեռացրել է ևս 5000 աշխատակցի։ Նրա կառավարությունը տվել է հրաման գերմանացի լրագրող Մեսալե Տոլուի ձերբակալության վերաբերյալ և արգելել խորհրդարանի անդամներին այցելել Ինջիրլիք բազայում գտնվող գերմանացի զինվորներին։ Եվրոպացիները պետք է ճանաչեն անհարմար ճշմարտությունը։ Կարևոր չէ, թե որքան են նրանք սիրաշահում կամ սպառնում, Էրդողանը չի հրաժարվի իր ավտորիտար քաղաքականությունից։ Նա չափազանց հեռու է գնացել թուրքական ժողովրդավարության սահմանափակման գործում, որպեսզի կարողանա կրկին վերածվել բարեփոխիչի, ինչպիսին եղել է 2003-2007 թթ.։ ԵՄ-ն չպետք է գերագնահատի Թուրքիայի նախագահի իշխանությունը։ Թող որ նոր սահմանադրությունը Էրդողանին տա լիազորություններ, որոնք չի ունեցել ոչ մի թուրք քաղաքական գործիչ հիմնադիր Աթաթուրքի ժամանակներից ի վեր։ Սակայն երկիրը, որը նա կառավարում է, տառապում է պառակտումից։ Պետական ապարատը մասամբ կաթվածահար է եղած զանգվածային հեռացումներից։ Բանակը Սիրիայում և Իրաքում ներքաշված է բարդ մարտական գործողությունների մեջ։ Տնտեսությունը գտնվում է լճացման վիճակում։ Էրդողանն իրավացի է, երբ ասում է, որ Եվրոպան Թուրքիայի կարիքն ունի։ Գերմանացիներին ու թուրքերին հատկապես սերտորեն կապում է տասնամյակների միգրացիան։ Թուրքիան մոտ 3 մլն փախստական է ընդունել Սիրիայից՝ ավելին, քան ցանկացած այլ երկիր։ Այն հանդիսանում է առանցքային երկիր ահաբեկչության դեմ պայքարում։ Սակայն Թուրքիան նույնպես կախված է ԵՄ-ից։ Այն իր ողջ առևտրի կեսն իրականացնում է Եվրոպայի հետ։ Առանց գերմանական, ֆրանսիական, իտալական ընկերությունների ներդրումների՝ թուրքական տնտեսությունը կկործանվի։ Այնպես որ, Եվրոպան պետք է վստահ դրսևորի իրեն Էրդողանի հետ, գրում է հոդվածագիրը։ Եվրոպացիները պետք է Էրդողանի հետ բանակցություններ անցկացնեն կոշտ կերպով այնտեղ, որտեղ կարող են հաղթել։ Խոսքը վերաբերվում է տնտեսական հարցերին։ Անցած տարի Թուրքիայում զբոսաշրջությունը կրճատվել է 1/3-ով, և այն չի վերականգնվի նաև 2017-ին։ Լիրան անհավանական թույլ է, նման բան չի եղել 1981-ից ի վեր։ Թուրքիային գումար է պետք, այդ իսկ պատճառով այն ձգտում է մաքսային միության ամրապնդման։ Այստեղ ԵՄ-ն ունի ազդեցության լծակ։ Այն կարող է դյուրացնել թուրքական ընկերությունների ապրանքների ու ծառայությունների արտահանումը Եվրոպա և դրա փոխարեն պահանջել զիջում Անկարայի կառավարության կողմից մարդու իրավունքների հարցում։ Միևնույն ժամանակ եվրոպացիներն առավել քան երբևէ պետք է հոգ տանեն թուրքական քաղաքացիական հասարակության մասին։ Այժմ եկել է ժամանակը ներդրումներ անելու կրթական ծրագրերում, ՀԿ-ներում, եկել է գիտնականների, լրագրողների, նկարիչների փոխանակման ժամանակը, նույնիսկ եթե նման նախաձեռնությունը չբերի շուտափույթ PR-հաջողություն։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 47 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am