Գրասենյակի փակումը միայն մի գլխի փակումն է, և նորի բացումը. Լամբերտո Զանիեր
«Այստեղ ենք, քանի որ դժբախտաբար չկարողացանք հասնել կոնսեսուսի` կոնսեսուսի համար։ Հայաստանի հետ պետք է ավարտենք աշխատանքը»,- ԱԳՆ-ում հայտարարեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը Ադրբեջանը վետո է դրել ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի հետագա գործունեության մանդատի վրա։ Դա չի խանգարի Հայաստանի ու կազմակերպության հետագա աշխատանքին։ Լամբերտո Զանիերը ասում է. «Գրասենյակի փակումը միայն մի գլխի փակումն է, և նորի բացումը։ ԵԱՀԿ-ն կշարունակի ներառված մնալ այստեղ»։ «Ադրբեջանը, չարաշահելով վետոյի իրավունքը, փաստացի արգելափակեց Երևանի ԵԱՀԿ գրասնենյակի մանդատի երկարաձգումը։ Բաքուն սա փորձում էր ներկայացնել Հայաստան-Ադրբեջան հարթության վրա, բայց այն վերաբերվում էր Բաքու-ԵԱՀԿ հարաբերությւուններին»,-ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
