Ռուբեն Հայրապետյանը վաճառել է Փյունիկ ֆուտբոլային ակումբը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը վաճառել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը:Ինչպես հայտնի է դարձել armsport.am-ին, Երևանյան ակումբի նոր սեփականատերը դարձել է ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանը:
Ակումբում մեծ փոփոխություններ են սպասվում, հնարավոր է՝ փոխվի նաև վերջինիս անվանումը:
Հիշեցնենք՝ «Փյունիկ»-ի արդեն նախկին նախագահը Ռուբեն Հայրապետյանի որդին էր՝ Ռաֆիկ Հայրապետյանը։
«Փյունիկը» Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն է: Թիմը 14 անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, 8 անգամ նվաճել է Հայաստանի Գավաթը, և ևս 9 անգամ դարձել է Հայաստանի սուպերգավաթակիր:
Լուսանկարներ «Փյունիկի» նոր սեփականատեր Արթուր Սողոմոնյանի մասնակցությամբ.

