Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է տրանսպորտի նախարարի տեղակալին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արթուր Առաքելյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվա-կանի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արթուր Առաքելյանին ազատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ՝ իր դիմումի համաձայն»,- ասված է Կարեն Կարապետյանի որոշման մեջ։
