Երկու դավաճան լրբազգիների հանդիպում

Արմեն Սարգսյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ ու քննարկել ՀՀ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության միջոցառումներին վերաբերող հարցեր: Այն կառավարության, որի հրաժարականը, իբր թե, պահանջում է այս բրիտանական թողարկման անհայրենիք, դեգեներատ լրտեսը: Հետաքրքիր է՝ այս անհայրենիքն իրեն է ծաղրում, թե սրանք ազգադավ դավաճանները՝ մեզ, բոլորիս: Սա արժանապատվության ճգնաժամ էլ չէ. հրաժարականն է պահանջում ու գնում հետը հարց քննարկում։ Սա սոսկալի անկում է բարոյականության:

Նոյեմբերի 9-ից հետո, երբ դեպքերը զարգանում էին ի վնաս Նիկոլ Փաշինյանի, Արմեն Սարգսյանն աննախադեպ ակտիվացավ, նրան թվում էր, թե Նիկոլ Փաշինյանի տապալման խորապատկերում ինքը կարող է գալ առաջին պլան, ներկայանալ «սպիտակ ձեռքերով» ու վերցնել գետնին գցած իշխանությունը: Բայց հասկացավ, որ ընդդիմադիր դաշտի կողմից միայն երեք մատի կոմբինացիայի է արժանի, քանզի դա վաստակել է իր պահվածքի արդյունքում:

Ո՞վ է առհասարակ Արմեն Սարգսյանը՝ որպես ՀՀ նախագահ: Արմեն Սարգսյանն, ըստ էության, նույնքան Նիկոլ Փաշինյան է, դեռ մի բան էլ ավելի: Շատ ավելի վատ, քան Փաշինյանը: Արմեն Սարգսյանն այն անձն է, որ լինելով ՀՀ նախագահ, ունենալով ՀՀ սահմանադրության պահպանմանը հետևելու առաքելույթուն և պարտավորություն՝ հեզ ու խոնարհ լռեց բոլոր այն դեպքերում, երբ Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ոտնահարում էր նույն այդ Սահմանադրությունն ու օրենքները: Արմեն Սարգսյանը լռեց նրանց բոլոր հանցավորությունների ժամանակ, երբ գրոհում էին ԱԺ շենքը, երբ վրա տվեցին դատարանների վրա, երբ իշխանական հանցախումբը սկսեց հետապնդել Արցախի հերոսներին, պետության նախկին ղեկավարների ու ռազմական գործիչների: Մի խոսքով, Արմեն Սարգսյանը լռեց՝ անհնարինության աստիճան: Դա հանցակից լռություն էր։
Հենց միայն այդքանով Արմեն Սարգսյանը ոչ թե արդեն ՀՀ նախագահ է, «պետության գլուխ», այլ ուղղակիորեն հակահայ ու Հայաստանի վերացման նպատակ հետապնդող Փաշինյանի հանցակից:

Մեկամսյա ակտիվացումից հետո Արմեն Սարգսյանը թերեւս հասկացավ, որ ինքն առավել մերժված է, քան Նիկոլ Փաշինյանը եւ հիմա վերադարձել է իր ակունքներին, չի բացառվում, որ հենց այդտեղից էլ ակտիվանալու հրահանգ էր ստացել:

Արմեն Սարգսյանը նույնքան ենթակա է դատ ու դատաստանի, որքան Փաշինյանը, քանզի վստահ եղեք, որ առջեւում պարզվելու է, որ հենց նա թույլ չի տվել, որ պատերազմի ժամանակ հարվածեն նավթամուղին, քանզի ինքն այնտեղ փայատեր է:
Հիմա էլ, երբ թուրքին է հանձնվում Որոտանն ու Շուռնուխը, այս մարդը փոխանակ բացատրություններ պահանջի ազգադավ հողատուից, նրա հետ աջակցության ծրագրեր է քննարկում: Դե ինչպես չասես, որ երկու դավաճան լրբազգիների հանդիպում է, ոչինչ ավելին:

Անի Սահակյան

դիտվել է 1799 անգամ
Լրահոս
«Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Քըրքորյան փողոցում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավոր Էրդողանի ելույթի ժամանակ Իսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Հերթական մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկան»՝ Երևանում. հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքեր Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am» Առինջում հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին ՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել Հույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն Շտապ կոշիկների հավաքածու պատվիրեք, Փաշինյանը ու ԱԱԾ–ն արդեն մոտիկ են․ փաստաբան (video) ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին․ առաջին փուլում նախատեսված է 70 տեղ. Factor.am «Սասուն Միքայելյա՛ն, տակա՛նք, պատասխան տուր՝ ինչի էին քեզ ուզում գն*шկшհшրեին»․ Տիգրան Չոբանյան (video) ԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին Մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից. բայց ապրո՛ւմ ենք. Միքայել սրբազան ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. «Ժողովուրդ» ԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ Սլեպնև
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am