«Կլյաուզնիկները չե՞ն եկել». նիստը հետաձգվեց
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քրեական հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով հերթական դատական նիստը հետաձգվեց: «Կլյաուզնիկները չե՞ն եկել»,-այս խոսքերով մեղադրյալները մտան դատական նիստերի դահլիճ: ինչպես հաղորդվեց՝ մեղադրյալների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանի կողմից գրություն էր ստացվել դատարան, ըստ որի նա խնդրում է նիստը հետաձգել, քանի որ մասնակցում է մեկ այլ նիստի:
