Գառնիկ Իսագուլյանն ազատ արձակվեց
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Դատարանը մերժեց նրան կալանավորելու միջնորդությունը:
«Անմիջապես այսօր, երբ ես քննչական սենյակում էի գտնվում ՔՕ 333 հոդվածով մեղադրանք առաջադրեցին, որպեսզի կալանավորումն անպայման ապահովեն: Բայց ի պատիվ արդարադատության` միջնորդությունը մերժվեց»,- դատարանի բակում լրագրողներին ասաց նրա փաստաբանը:
Գառնիկ Իսագուլյանն էլ ասաց, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում եւ չբացառեց, որ մի օր նաեւ անազատության մեջ կարող է հայտնվել:
