«Ես պարոն Ծառուկյանի հետ միշտ էլ բարիշած եմ եղել, դուք եք լուն դև սարքում»
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը լրագրողների հետ զրույցում ասաց,որ իրենց խմբակցույունում ամեն բան նորմալ վիճակում է: Վերջինս հերքեց, որ պատգամավորները մանդատներից հրաժարվել են խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պարտադրանքով: Հարցին, թե ինչպես իրեն հաջողվեց մանդատից հրաժարվելու մասին ինքնաբացարկը հետ վերցնելուց հետո «բարիշել» Գագիկ Ծառուկյանի հետ և պահել պատգամավորի մանդատը, Նապոլեոն Ազիզյանն ասաց. «Ես պարոն Ծառուկյանի հետ միշտ էլ բարիշած եմ եղել, դուք եք լուն դև սարքում»:
