Արգամ Աբրահամյանը չի բացառում
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ընդգրկված «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արգամ Աբրահամյանը խորհուրդ է տալիս չշտապել իրեն հանձնաժողովի անդամ համարել: Հարցին, թե արդյոք ինքը կնշանակվի հանձնաժողովի փոխնախագահ, Աբրահամյանը չհերքեց. «Որ սպասեք մեկ-երկու օր, կիմանաք»: Մամուլում տարածված լուրերի համաձայն՝ ԱԺ հանձնաժողովների հարցում գործելու է հակակշիռների սկզբունքը՝ եթե հանձնաժողովի նախագահը «Ծառուկյան դաշինքից» է, ապա փոխնախագահը կլինի ՀՀԿ-ից։
