«Սա բնական երևո՞ւյթ է, թե՞ բստրածին ինստիտուտ»
««Սա բնական երևո՞ւյթ է, թե՞ բստրածին ինստիտուտ»։Էս իրավունքը ո՞վ էր տվել։ Ես, օրինակի համար, հակված եմ, որ մենք միահամուռ ձևով դեմ կքվեարկենք և երկրորդ ընթերցման ժամանակ գիտեք ի՞նչ կանենք՝ կփոխենք, որ իրենք գնում են ինչի՞՝ տարիքային կենսաթոշակի, ինչպես սովորական բոլոր մեր քաղաքացիները», - ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքներ տալուն, Քննչական կոմիտեի աշխատակիցների կենսաթոշակի անցնելու հարցերի քննարկան ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը: «Ո՞նց կարող է մի աղքատ երկրում, կատաստրոֆ աղքատության պայմաններում 30-40 հազար ստացողի կողքին լինի 20-25 անգամ բարձր ստացող կենսաթոշակ։Մենք ոչ թե չենք ուզում, բայց ո՞ւմ հաշվին եք ստանում այդ փողը և ինչի՞ համար», - ասաց և հավելեց, որ մեթոդաբանական առումով սխալ է թույլ տրվել: «Այդ սխալը չպետք է շարունակել», - ընդգծեց Վ. Բոստանջյանը։
