Հյուսիսային Կորեան հերթական հրթիռային փորձարկումն է իրականացրել
Lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին հայտնում է,որ Հյուսիսային Կորեան հաջողությամբ գործարկել է հերթական բալիստիկ հրթիռը:
Փորձարկումն անձամբ ղեկավարել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը, որը պատրաստվում է ձեռնարկել ստրատեգիական առումով ավելի հզոր զինտեխնիկայի կառուցում:
Կիմ Չեն Ընը վստահություն է հայտնել, որ «ապագայում երկրի ռազմական արդյունաբերությունը կհասնի նույնիսկ ավելի մեծ հաջողությունների, ինչպես նաև «նվերներ» կուղարկի՝ ի պատասխան ԱՄՆ-սադրանքներին:
