Ովքեր են փոխարինելու մանդատը վայր դրած «Ծառուկյան» դաշինքի անդամներին
««Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Գևորգ Պետրոսյանի և Նաիրա Զոհրաբյանի միջև տարաձայնություններ չկանԲազմիցս խոսվել է այդ մասին, բոլոր խնդիրները հարթված են, եղել է թյուրըմբռնում, բայց հիմա ամեն ինչ նորմալ է: Մենք ակնկալում ենք արդյունավետ կառուցողական աշխատանք «Ծառուկյան» դաշինքում: Ամեն ինչ կարգին է, մի՛ անհանգստացեք», - խորհրդարանում լրագրողներին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: Տոնոյանը չբացառեց, որ մանդատից հրաժարված անձանց կփոխարինեն Գևորգ Պետրոսյանը, Նորա Առուստամյանը և Հակոբ Նազարյանը: «Այս մասով մեզ համար ամեն ինչ հստակ է, բայց սպասենք ԿԸՀ որոշմանը: Երբ նրանց անունները հայտարարվեն, այդ ժամանակ էլ նրանց կշնորհավորենք»,- ասաց նա:
