Սա անքաղաքավարություն է. Մարգարիտա Սիմոնյանը` Մակրոնին
«Սա արդեն անքաղաքավարություն է: Էժանագին երաժշտական ոդևիլ RT-ի ու Sputnik-ի մասին Ֆրանսիայի նախագահի կատարմամբ»,-Twitter սոցկայքի իր միկրոբլոգումRussia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունն այն մասին, թե RT-ն ու Sputnik-ը տարածում են կեղծ տեղեկություններ: Եթե առաջնորդվեն Մակրոնի տրամաբանությամբ, ուրեմն պետք է Ռուսաստանից հեռացվեն բոլոր արևմտյան լրատվամիջոցները,հավելել է նա:
