Թուրքիայի ՊՆ. մարտական հրաձգությամբ զորավարժություններ են անցկացվել
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ռազմածովային ուժերը մարտական հրաձգությամբ զորավարժություններ են անցկացրել Միջերկրական ծովի արեւելյան հատվածում:
Նախարարությունը չի հայտնել, թե կոնկրետ որտեղ են անցկացվել վարժանքները, բայց, դատելով լուսանկարներից, դրանք տեղի են ունեցել Թուրքիայի ափերի մոտակայքում, հայտնում է հունական City Times-ը:
