«Արարատյան բակալավրիատ» ծրագրով դպրոցների ցանց է ստեղծվում
«Սա բավականին հետաքրքիր շնորհանդես է, որովհետև, երբ ի վերջո Հայաստանում ստեղծում ենք գերազանցության կենտրոններ, դրա հիմնական դերակատարությունը ունեցած որակը աստիճանաբար դեպի ընդհանուր համակարգ փոխանցելն է», - տեղեկացրեց կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը: Նշեն,որ Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում այսօր Մատենադարանում ազդարարվել է «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) ծրագրով դպրոցների ցանցի ստեղծման մեկնարկը: «Միջոցառմանը ներկայացված են ԱԲ ծրագրին միացող առաջին դպրոցները ՀՀ մարզերից և Արցախից: ԱԲ ծրագրով ձեռք բերված արդյունքները փոխանցվում են դեպի ընդհանուր հանրակրթական համակարգ:Սա նաև առիթ է, որպեսզի մենք հասկանանք, որ հանրակրթության մեջ ունենք որոշակի կայուն որակ, որը գերազանցության կենտրոնների միջոցով զարգացնելու պարագայում կարող ենք ունենալ միջազգային կարգի արդյունքներ:«Արարտյան բակալավրիատը» Քեմբրիջյան համակարգի ճանաչում ստացած ծրագիր է», - նշեց նախարարի պաշտոնակատարը:
