Արցախի կարգավիճակը «ջրում» են. Փաշինյանի մնալու կործանիչ հետագիծը

Միջազգային ճգնաժամային խումբը ԼՂ վերաբերյալ ծավալուն զեկույց է հրապարակել: Տրամաբանական կարող է լինել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ֆորմալ չլուծված թողնելն առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ տեղահանվածներն՝ ինչպես հայերն, այնպես էլ ադրբեջանցիները չեն վերադարձել և չեն հաստատվել նոր տնտեսական հարաբերություններ համայնքների միջև, կարծում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը տասնամյակներ շարունակ հետևող Միջազգային ճգնաժամային խումբը, որտեղ ընդգրկված են նախկին բարձրաստիճան դիվանագետներ, պետական պաշտոնյաներ, հեղինակավոր փորձագետներ ու վերլուծաբաններ:

«Ղարաբաղյան պատերազմից հետո խաղաղության հեռանկարների բարելավում» վերտառությամբ ծավալուն զեկույցում խումբը նոր կարգի կարևորագույն բաղադրիչ է համարում առևտրատնտեսական կապերի բացումը, որը կարող է վերջ դնել Հայաստանի 30 տարվա մեկուսացմանը։ Ըստ «Ազատության»՝ զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ Ղարաբաղում հրադադարի մասին եռակողմ հայտարարության կետերից մեկը վերաբերում է տնտեսական կապերին, ինչը ենթադրում է, որ Հայաստանն առևտրային կապեր կհաստատի թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ։

Միջազգային փորձագետները մեջբերում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որի համաձայն, նպատակ ունի ստեղծել «վեցակողմ հարթակ»՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Հայաստանի միջև։ Զեկույցի հեղինակները միևնույն ժամանակ փաստում են՝ այդ կապերի և ենթակառուցվածքների վերականգնման համար ժամանակ կպահանջվի։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա փորձագետների գնահատմամբ, հեռանկարները մոտ ապագայում մշուշոտ են, բազմաթիվ են ենթակառուցվածքային խնդիրները՝ գազի մատակարարում, նաև ջրամատակարարման նոր ծրագրի անհրաժեշտություն, քանի որ Ստեփանակերտ հոսող Շուշիի մերձակայքի ջրամբարի ջուրն այլևս Ադրբեջանի վերահսկողության տակ է։ «Հստակ չէ նաև գյուղատնտեսության ապագան, որը ղարաբաղյան տնտեսության հիմնական ճյուղերից մեկն էր։ Պատերազմի հետևանքով մշակվող տարածքների մեծ մասն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ», - նաև ասվում է հեղինակավոր կառույցի զեկույցում։

Վերադառնալով Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցին՝ Միջազգային ճգնաժամային խումը փաստում է, որ սա թերևս ամենամեծ և կենտրոնական հարցն է։ Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի այն հատվածի կարգավիճակի հարցը, որը չի գտնվում Ադրբեջանի վերահսկողության տակ, որտեղ տեղակայված են ռուսաստանյան զորքեր և որտեղ բնակության են վերադառնում էթնիկ հայերը։

Խումբը հիշեցնում է Ալիևի վարչակազմի հայտարարությունները, ըստ որոնց, «այդ տարածքները Ադրբեջանինն են և այնտեղ բնակվող բոլոր հայերն Ադրբեջանի քաղաքացիներ են»։ «Բաքուն մերժում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ցանկացած քննարկում, և չի ցանկանում առաջարկել ոչինչ, բացի տեղական ինչ-որ չափի վերահսկողությունից։ Հայերն իրենց հերթին շարունակում են պնդել, որ կարգավիճակը պետք է արտացոլի Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման ձգտումը»։
Հստակ չէ խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ապագան։ Միջազգային ճգնաժամային խմբի կարծիքով, եթե կարգավիճակի և տարածաշրջանի երկարաժամկետ ապագայի շուրջ բանակցությունները արդյունք չտան, Մինսկի խմբի համանախագահները և մյուսները կարող են քայլեր ձեռնարկել պատերազմում տուժածների պայմանների բարելավման ուղղությամբ։ «Երբ և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները վերադառնան, նոր համակեցություն կստեղծվի և ոչ մեծ մարդասիրական քայլերն ինչ-որ ձևով կարող են օգնել կայունության և խաղաղության զարգացմանը»։

Զեկույցի հեղինակները կարծում են, որ ԵԱՀԿ-ն, որպես կառույց, կարող է իր դերակատարությունն ունենալ՝ ուղարկել սեփական առաքելությունը և դիվանագետներին՝ հակամարտող և շահագրգիռ կողմերի հետ տեղում աշխատելու՝ ապահովելու հումանիտար օգնություն, լսելու մարդու իրավունքների և կամ այլ խնդիրների մասին։ ԵԱՀԿ-ի ներկայության առավելություններից կլինի կառույցի զեկույցները, որոնք, եթե հրապարակվեն, ինչ-որ չափով կարող են նպաստել տարածվող կողմնակալ տեղեկատվության և ապատեղեկատվության դեմ պայքարին։

Ինչպես տեսնում ենք, միջազգային կառույցն արձանագրում է անորոշությունը, որը առկա ԵԱՀԿ Մինսկի խմբի շուրջ: Սա նշանակում է, որ մոտ ապագայում ոչ մի բանակցություն էլ չի կարող տեղի ունենալ, այն էլ՝ Արցախի հայկական մնացած կարգավիճակի շուրջ:
Այսպիսի անորոշության, Փաշինյանի իշխանության գոյության պայմաններում արդյունքում միջազգային հանրությունը կարող է հանգել այն կարծիքի, որ պետք չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ որոշել: Ավելին՝ թող ադրբեջանցիներն էլ վերադառնան, հետո ինչ-որ ձևով կորոշեն ինչպես են կոչում հայկական մնացած Արցախը:
Սա է իրավիճակը, որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ստորագրելուց հետո բերեց Փաշինյանի իշխանությանը մնալը: Ու կործանման փուլը շարունակվում է...

«Այնտեղ երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր: Խոսքը վերաբերում է Որոտան բնակավայրին ու Շուռնուխին: Այնտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում: Այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել»,- այսօր հայտարարել է Փաշինյանը։

Իսկ NEWS.am-ին Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը հայտնել է. «Ադրբեջանցիներն այս պահին Շուռնուխ գյուղում են, սահմանազատման աշխատանքներ են իրականացվում: Մոտ մի 20 րոպե առաջ են եկել, 12 տան գլխին են՝ մայրուղում, չափուձև են անում։ Իրենք են, ռուսները, մեր սահմանապահները»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6283 անգամ
Լրահոս
Իշխանությունները պետք է լսեն խաղաղ ցուցարարներին և զբաղվեն նրանց խնդիրների լուծմամբ․ Իրանի նախագահ Ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին․ Արա Զոհրաբյան Զինծառայողներին զրկում են հոգևոր կարիքներից՝ իրենց քաղաքական շահերից ելնելով․ իրավապաշտպան Սրանք սիրում են քրեական գործեր հարուցել ընդդիմախոսների նկատմամբ՝ անմեղության կանխավարկածը տրորելով #ՀԻՄԱ․ «Մոսկվան հստակ պատասխան տվեց՝ չեն վստահում, ու իրենց անելիքն անելու են»․ Արթուր Մարտիրոսյան (video) Հրազդանում «Opel»-ը դուրս է եկել բախվել է էլեկտրասյանն ու կողաշրջվել․ կա վիրավոր «Նիկո՛լ, չերազես․․․ դու գիտե՞ս՝ ինչ ես լինելու Վեհափառի առաջ․․․» (video) Թրամփը հարձակվելու է. սա իր հեղինակության հարցն է, պարզապես ժամանակ է շահում. Ռոբերտ Մարգարյան (video) #ՀԻՄԱ․ՇՏԱՊ․ Լարված վիճակ․ Ռազմական ոստիկանությունը՝ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում (video) Ազգությամբ թուրք դոկտ. Մեհմեթ Օզին վրեժ է լուծում ամերիկյան համայնքից․․․ ու՞ր ես Զարեհ Սինանյան (video) #ՀԻՄԱ․ «Նիկոլի երեկվա կապիկության կոպիտ սխալը․ զզվանքը չափ ու սահման չունի»․ Ռոբերտ Մարգարյան (video) Ռազմական ոտիկանությունն առավոտից հստկում է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն «Հրապարակ». Հունանյանին հանեցին, կրակն ընկան. Փնտրտուքի մեջ են՝ ում առաջադրել, որ ճիշտ ընկալվի Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ» Ապագլոբալացման միտումները՝ աշխարհաքաղաքական մրցակցության հոլովույթում. «Փաստ» Դատախազները կտրվում են քննությունից «Հետաքրքրասեր, բանիմաց, համեստ տղա էր Գևորգս». ավագ կապավոր Գևորգ Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում. «Փաստ» Սուրենն ու Ալենը Աղդամի հարցում 100%-ով ճիշտ էին. Աղդամը հաստատ իրենց հայրենիքն է․ Արտակ Զաքարյան Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջաններում Սամվել Կարապետյանի՝ փրկության ծրագիրը (video) Երևանում բախվել են Mercedes-ը և VAZ 2121-ը․ վերջինի հետևի 2 անվահեծանները կոտրվել են․ կան վիրավորներ Երկու հայ է մնացել ադրբեջանական դարձած Ստեփանակերտում. նրանցից մեկն անհետացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am