Թուրքը տեսնում է կոտրված ողնաշարով բանակ, կապիտուլյացված իշխանություն, ու մեր բոլոր հարևանները զինվում են

Վրաստանը պատրաստվում է հարվածային, հետախուզական և օպերատիվ մարտավարական ԱԹՍ-ներ գնել

2021 թվականին Վրաստանը պատրաստվում է հարվածային, հետախուզական և օպերատիվ մարտավարական անօդաչու թռչող սարքեր գնել, Վրաստանի խորհրդարանում կայացած լսումների ժամանակ հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին։ Խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանում կառավարություն է ձևավորվում, քաղաքական իշխող ուժը նույն է մնացել, կառավարությունը մնում է նույնը, բայց, ֆորմալ առումով, նախարարներին հաստատելու լսումները պետք է տեղի ունենան։

Վրաստանը պլանավորում է դրոնների մի մասը կապել հրետանային համակարգերին, որն արդեն կկարողանա դրոններից ստացված տվյալների հիման վրա հրետանային ճշգրիտ կրակ բացել թիրախների վրա։ «Մենք պատրաստվում ենք նաև հատուկ նշանակության և հրետանային ստորաբաժանումները հագեցնել ժամանակակից հետախուզական թռչող սարքերով։ Զարգացնելու ենք նաև ռադիոէլեկտրոնային և հետախուզական դիտարկման միջոցները», նշել է Վրաստանի պաշտպանության նախարարը՝ նշելով, որ այդ պլանների իրականացումը կկատարելագործի երկրի օդային պաշտպանությունը, որի արդիականացումը սկսվել էր Ֆրանսիայի հետ։

«2018 թվականին ավարտվեց ֆրանսիական ծրագրի առաջին փուլի իրականացումը։ Մենք ստացել ենք ֆրանսիական արտադրության օդային դիտարկման ռադարներ, հրամանատարական մոբիլ հենակետ և ''Mistral 3'' տիպի զենիթահրթիռային 3 համակարգեր։ 2021 թվականին կավարտվի ֆրանսիական ծրագրի երկրորդ փուլը։ Մենք վերջերս նաև համաձայնագիր ենք ստորագրել Իսրայելի գործընկերների հետ` մեր հակաօդային համակարգն ամբողջովին արդիականացնելու և թարմացնելու համար», - ըստ «Ազատության», խորհրդարանական լսումներին ասել է Ղարիբաշվիլին։
Այս պլաններին զուգահեռ գալիք տարի Վրաստանը շարունակելու է զարգացնել նաև սեփական ռազմաարդյունաբերության համալիրը։ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ վրացական արտադրության շուրջ չորս տասնյակ ծանր զրահատեխնիկա արդեն գտնվում է զինված ուժերի տրամադրության տակ։

Ղարաբաղյան պատերազմից հետո երկրները վերանայում են զինված ուժերի մակարդակը՝ հաշվի առնելով դրոնների գործոնը

Ղարաբաղյան պատերազմից հետո մի շարք երկրներ, այդ թվում՝ զարգացած, վերանայում, կամ առնվազն քննարկում են զինված ուժերի մակարդակը՝ հաշվի առնելով անօդաչու թռչող սարքերի գործոնը։

Մարտական գործողություններում դրոններն առաջին անգամ չէին օգտագործվում, բայց նախկինում դրանց կիրառումն ավելի շուտ հետախուզական բնույթ էր կրում, կամ հարվածային դրոններով որևէ մի կոնկրետ օբյեկտ էր ոչնչացվում, ահաբեկչական ինչ-որ խմբավորման պարագլուխ, մասնավորապես, «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում դրոններ էր օգտագործել Միացյալ Նահանգները։ Վերջին շրջանում Սիրիայում և Լիբիայում Թուրքիան է իր «Բայրաքթար» դրոնները կիրառում։

Դրոնները նորություն չէին, սակայն ղարաբաղյան պատերազմում շատ փորձագետներ նշում են դրանց վճռական ազդեցությունը պատերազմի ելքի վրա․ առաջին իսկ օրերին հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով ոչնչացվել էր Ղարաբաղի հակաօդային պաշտպանության համակարգի մեծ մասը, որից հետո արդեն ավելի հեշտ էր թիրախավորել զրահամեքենաներ, տանկեր, զինամթերք կամ զինվորներ տեղափոխող բեռնատարներ։

Մինչ հիմա տեղի ունեցած պատերազմների, ռազմական բախումների համեմատ Ղարաբաղյան պատերազմը փորձագետները շրջադարձային կետ են համարում՝ նշելով, որ փոխվեցին ավանդական շատ պատկերացումներ մարտական գործողություններ պլանավորելու և իրականացնելու համար։

Ավանդական օդուժի համեմատ դրոններն ավելի էժան են, դրանց ստեղծելը և կիրառելն ավելի դյուրին է, իրենց փոքր ծավալի շնորհիվ կարող են աննկատ մնալ հակաօդային պաշտպանության համակարգերից, ճշգրիտ նշանառությամբ կարող են թիրախներ խոցել նաև թշնամու թիկունքում, բայց ռազմական ոլորտում դրոնների հեղափոխության հոռետեսներ ևս կան․ ըստ «Մեդուզա» կենտրոնի իմի բերած կարծիքի, հոռետեսներն էլ գտնում են, որ Ադրբեջանը և Թուրքիան ոչ մի նորություն չեն ցուցադրել, պարզապես հայկական ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը հնացած էին և հակառակորդն օգտվել է այդ հանգամանքից։ Ըստ նրանց, ուժեղ հակառակորդի դեմ դրոնների զանգվածային կիրառումը նույն արդյունքը չի տա ինչ՝ Ղարաբաղում։

Արցախում պատերազմն, իսկապես, փոխել է իրադրությունը ողջ տարածաշրջանում, իհայտ են եկել նոր իրողություններ: Տպավորություն է, որ բոլորը, բացի Հայաստանի իշխանություններից գիտակցում են, որ մենք ունենք լիովին այլ տարածաշրջան:
Հայաստանի իշխանությունները, մինչդեռ, պատերազմից հետո ոչ հրաժարական են ներկայացնում, ոչ էլ զբաղվում երկրի պաշտպանությամբ: Մի բան պարզ է. կապիտուլյացված Հայաստանն ու Արցախն այսօր կանգնած են դեմ հանդիման Թուրքիայի, չկա Ադրբեջան, չկա Ալիև, կա՝ Թուրքիա ու Էրդողան: Մինչդեռ արդեն Հայաստանի սահմաններից ներս հավակնություններ ցուցաբերող թշնամու առջև չունենք իշխանություն, որը դիմադրում է:

Ու ի՞նչ է տեսնում մեր թշնամին՝ կոտրված ողնաշարով բանակ, կապիտուլյացված իշխանություն, որին չի հետաքրքրում Հայաստանի սահմանների պաշտպանությունը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3738 անգամ
Լրահոս
Վեհափառը քաղաքացիների հետ երթով հասավ Մայր Տաճար Շատ ավելի ուրախ կլինեի, որ նույն այս դատավորը ոչ թե բացարկ հայտներ, այլ կարճեր քրեական գործը. Լևոն Քոչարյան Դե թող «կոկորդից բռնեն» ու ասեն՝ հենց հիմա դուրս արի, Ռուսաստանը համաձայն է․ Հայկ Այվազյան (video) Մի անգամ է նման բան եղել, Վեհափառին խեղդել են. Փաշինյանը դրա՞ն է պատրաստվում. Հայկ Մամիջանյան (video) Արա՛, դուք խիղճ ունե՞ք․․․ մորը խի՞ եք զրկում երեխուց․ Դավիթ Մկրտչյան (video) Դատարանի շենքից դուրս եկած Ամենայն Հայոց կաթողիկոսին դիմավորեցին «Վեհափառ» բացականչություններով Վեհափառ հայրապետը մեղադրվում է իր կանոնական լիազորություններն իրականացնելու համար. Արա Զոհրաբյան Ռուսաստանն այլևս կանգ չի առնի․ Փաշինյանն այնպես է ասում՝ իբր մատ է թափ տվել Պուտինի վրա․ Այվազյան (video) Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիuտանը մտադիր են ռազմական դաշինք ստեղծել. TRT Haber Դատարանից ոչ մի ակնկալիք չունեմ. Տիրան եպիկոպոս Պետրոսյան Վեհափառ Հայրապետը դուրս եկավ դատարանից ու օրհնում է հավատավոր ժողովրդին (video) Սարսափելի է հնչում այս նախադասությունը, որ ասում եմ․․․ Արամ Վարդևանյան (video) Հայ ժողովուրդն է ընտրում Հայոց Հայրապետին և հեռացնելու ընթացակարգ չկա, չի էլ կարող աշխարհիկ մարդը. Նարեկ Կարապետյան Գարեգին Բ Վեհափառը առաջնորդում է երթը՝ դեպի էջմիածին (video) ՇՏԱՊ․ Դատավորը ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց մաս կազմել ամոթալի պրոցեսին. Վեհափառի պաշտպան (video) «Երկար կյանք տուր Հայրապետին, երկար օրեր՝ Հայոց Հոր». քաղաքացիները դատարանի բակում երգեցին Այսօր դատարանում, մեղադրյալի կարգավիճակով Ամենայն Հայոց կաթողիկոսն է, ամո՛թ մեր ժողովրդին. Մեսրոպ Մանուկյան Ոնց որ «սերիական մանյակ» լինեք, սա ի՞նչ բարդույթ է, հանգիստ թողեք Հայ եկեղեցուն. Արման Աբովյան (video) Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ ԵԱՏՄ որոշ գործընկերներ հրահրել են այս գործընթացը․ Փաշինյանը՝ ԵՄ-ի հետ մերձեցման մասին «Տականքնե՛ր, ձեր դեմ պայքարը շարունակելու ենք․․․ ձեզանից չե՛նք վախենում»․ Համբիկ Սասունյան (video) Թրամփը խստացնում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու կանոնները Եկեղեցին միակ տեղն է, ուր ՔՊ-ի ձեռքերը չեն հասել, չեն էլ հասնելու. Սևակ Խաչատրյան (video) Իրանը չի տրվի ճնշման․ Մոհամադ Բաղեր Սա ամբողջ աշխարհով մեկ խայտառակ լինելու օր է. Նիկողայոս Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am