Ծառուկյանը հավաք է կազմակերպել Փարավոնում
Մեր տեղեկություններով երեկ Գագիկ Ծառուկյանը իրեն պատկանող Փարավոն համալիրում հյուրընկալել է Ծառուկյան դաշինքի խմբակցության պատգամավորներին: Ներկա են եղել գրեթե բոլորը, իհարկե, բացառությամբ երեքի, որոնք անցած շաբաթ վայր դրեցին իրենց մանդատները՝ Խաչիկ Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան եւ Հարություն Ղարագյոզյան: Երեկոն ընթացել է ուրախ ու ջերմ մթնոլորտում, սեղանի թամադան եղել է Վարդան Բոստանջյանը: Կենացներ են հնչել Ծառուկյանի կողմից հատկապես իրեն այս ընթացքում հավատիմ մնացած մարդկանց մասին:
