Մենք պատրաստ ենք արտախորհրդարանական բոլոր ուժերի հետ համագործակցել.Էդմոն Մարուքյան
«Մեկ միասնական կուսակցություն ստեղծելու մասին խոսակցություններն անիմաստ են:Տպավորությունն այնպիսին է, որ եթե բոլոր կուսակցությունները հավաքվեն դառնան մի կուսակցություն, կհաղթեն Հանրապետական կուսակցությանը, դա իրողությունները հաշվի չառնող տպավորություն է: Ավելին, բոլորը չեն կարող միավորվել, որովհետև ունեն տարբեր տեսլականներ», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Ողջունելի է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ արտախորհրդարանական ուժ ստեղծելու մասին հայտարարությանը:Համագործակցելու մասին քննարկում դաշինքում չի եղել, բայց ես իմ տեսակետը կարող եմ ասել: Մենք պատրաստ ենք արտախորհրդարանական բոլոր ուժերի հետ համագործակցել, նրանց նախաձեռնություններն ու առաջարկություները, մոտեցումները քննարկել, եթե դրանք կհամընկնեն մեր մոտեցումների հետ, և այս դահլիճ բերել», - ասաց նա:
