Եթե իշխանությունում որևէ մեկը նման լուրջ մեկնաբանություն է անում, պետք է անմիջապես հեռանա. նման տգետ վերաբերմունքով կարող է երկիրը կորցնել ավելի շատ տարածքներ (video)
ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով գերիների խնդրին, ասաց, որ, ցավոք, այդ հարցն իշխանությունների կողմից դիտարկվել է որպես 10-րդ հարց, այն դեպքում, երբ պետք է առաջին տեղում լիներ։
Դավիթ Հարությունյանը նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ 2010 թվականին ՀՀԿ-ի կողմից Վարչատարածքային բաժանման մասին օրենքում կատարած փոփոխությունների վերաբերյալ՝ ասելով, որ դա առնվազն անգրագիտություն է։
«Բանն այն է, որ վարչատարածքային բաժանումը երբևէ որևէ երկրում չի կարող հիմք հանդիսանալ պետության սահմանները որոշելու հարցում, դրա համար գոյություն ունեն այլ օրենքներ։ Եթե իշխանությունում որևէ մեկը նման լուրջ մեկնաբանություն է անում, պետք է անմիջապես հեռանա, որովհետև նման տգետ վերաբերմունքով կարող է երկիրը կորցնել ավելի շատ տարածքներ»,-ընդգծեց նա։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը