«Մի հատ վռազ թաղում եմ էթում».Սամվել Ալեքսանյան
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին լրագրողները հարց ուղղեցին , որ այս ԱԺ-ում էլ հավուր պատշաճի չի աշխատում՝ եկել է, բայց շուտ հեռանում է, Ս. Ալեքսանյանը փորձեց արդարանալ. «Մի հատ վռազ թաղում եմ էթում»: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը հրաժարվեց պատասխանել «Առաջին լրատվական»-ի հարցերին: Նրան մոտեցած ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, խոսելով դստեր հարսանիքի մասին, նշեց. «Մեր հարսանիքի տարբերությունն էն ա լինելո, որ սալյուտը միջից ենք տալու, ոչ թե դրսից»:
