Պապան մեր մոտ մակարոնի մենեջեր էր. Սամվել Ալեքսանյանը՝ ապագա փեսայի մասին
«Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին լրագրողները հարց ուղղեցին ապագա փեսայի մասին,ինչին ի պատասխան նա ասաց.«Փեսացուն իմ սրտով է,շատ լավ տղա է, արժանի է իմ դստերը:Իրա պապան մեր մոտ մակարոնի մենեջեր էր»: Հարցին, թե հավաստի՞ են շրջանառվող լուրերն այն մասին, որ նա Երևան քաղաքի ամենամեծ մոլն է կառուցել, Ա. Ալեքսանյանը նշեց. «Արա, մեռնեմ ջանիդ, գնա նայի էտի մեծ ա՞, թե՞ պուճուր ա: Պուճուր մոլ ա, ի՞նչ մեծ» : Անդրադառնալով հարցին, թե պատրաստվո՞ւմ է դատարկել իր քսակը՝ հանուն ՀՀ-ի, ինչպես օրերս նշել էր ԱԺ փոխխոսնակ Է. Շարմազանովը, Ա. Ալեքսանյանը նշեց. «Հանուն Հայաստանի կյանքս էլ կտամ»:
