Խնամի, ծանոթ, բարեկամ գաղափարով նշանակումները այս 2,5 տարում ավելացել են. Սեյրան Օհանյան (video)

 «Մեծ պատիվ է այստեղ գտնվել:  Ես  եմ խոսելու պատերազմից, որի ելքը, ձախողումները ակնհայտ են այն ստորագրված փաստաթղթով, որը շատ վատ փաստաթուղթ է: Այդ փաստաթղթի իրադրությունից դուրս գալու համար մենք շատ ջանքեր պետք է ներդնենք, բայց մեկ բան կարող եմ ասել. այս պատերազմում հայկական բաննակը, արժանի գեներալները, հրամանատարներն ու զինվորները չեն պարտվել, պարտվել է իշխանությունը իր անգրագհետ կազմակերպված գործողություններով, իր կողմից ճիշտ չգնահատված ստեղված ռազմաքաղաքական իրադրությունը եւ ուժերն ու միջոցները ճիշտ չդասավորելով: Մենք առաջին գծում ունեցել ենք 283 կմ կահավորված ինժեներական սարքավորումները, եւ միայն երկու վայրում, մոտ 20 կմ է եղել ճեղքվածք, մխրճում հակառակորդի կողմից: Ես համոզված եմ, որ մենք կարող էինք այնպես անել, որ այդ հատվածում հակառակորդը չկարողանար խորանալ, հատկապես լեռնաանտառային պայմաններում»,- Հանրապետության հրապարակում ընթացող ընդդիմության հանրահավաքում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Ես կառավարման համակարգում երկարատեւ փորձառություն ունեմ. Ես այսօր կուսակցության անդամ չեմ, բայց այն մարդկանցից եմ, որը մտահոգ է եւ ուզում է ՀՀ-ում փոփոխություն լինի: 2018-ին երբ տեղի ունեցավ իշխանափոխությունը, մենք այլ նպատակ ունեինք, աջակցում էինք նրա համար, որ զարգացման հիմքը փոփոխություններն են: Այսօրվա իշխանությունները կարող էին տեսնել այս 30 տարվա այն դրականը, որ եղել է Հայաստանում: Մենք հպարտացել ենք մեր բանակով, 2,5 տարվա մե՞ջ բանակը կառուցվեց: բայց եթե մենք ուզում ենք տեսնել միայն բացասականը, մենք փորձում ենք ոչնչացնել այն դրականը, որ այս 30 տարիներին տեղի է ունեցել:

Մենք տեսանք քաղաքական շանտաժներ, հետապնդումներ, խմբակային նպատակների իրականացում: Այդ ժամանակահատվածում այս իշխանությունները իրենց ճանապարհին ունեին 1-ին, 2-րդ, 3-րդ նախագահների գործունեությունը, կարող էին տեսել եւ դրականը, եւ բացասականը եւ հետեւոյթւոններ անեին»,-ասաց նա:

 «Իշխանությունները ձախողեցին նաեւ արտաքին քաղաքականությունը: Խնամի, ծանոթ, բարեկամ գաղափարով նշանակումները այս ժամանակահատվածում ավելացել են: Անփորձ, աննպատակ մարդկանց նշանակումները ավելացել են: Չեն կարող մանրախնդիր մարդիկ լինել պետության ղեկավարներ, իսկ մանրախնդիր են միայն անփորձները: Փորձառուները լինում են մեծահոգի: Մեզ պետք են փորձառու մարդիկ, իսկ փորձը հենց այնպես չի առաջանում: 2,5 տարում դա չեն ունենում: Ցավոք, մենք զրոյացրել են նախկին փորձը, զրոյից ենք սկսում, չհասկանալով, որ միջազգային փորձն է, երբ քաղաքական էլիտաները մեկը մյուսին փոխելով կառուցում են ապագան: Ես ինչո՞ւ պետք է լռեմ, երբ կառավարության իմ ընկեների կատարած աշխատանքը պետք է զրոյացնեն: Այդ ապիկար, անտաղանդ, անգրագետ աշխատանքի արդյունքում է, որ նույնիսկ այս 2,5 տարի աշխատանքի մեջ ունենալով որոշակի դրական բաներ, նրանք չեն կարողանում այդ դրականը ներկայացնել մեր ժողովրդին»,-ընդգծեց Սեյրան Օհանյանը:

դիտվել է 720 անգամ
Լրահոս
Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցի զինվորը TRIPP-ո՞վ է մտել Հայաստան․․․ Փաշինյանի «խանգարման» հետքերով․քննարկում (video) Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր «Լտի պահվածքով փողոցից եկած Փաշինյանն ի՞նչ է պատրաստվում անել հայ կնոջ դեմ»․ Հարութ Սասունյան (video) Սուրեն Պապիկյանը հենց հիմա պետք է դատվի․ Ռոլանդ Մարտիրոսյան (video) Ձորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներ Լավ, բա էդ տեռորիստը իսկի՞ մեղք չունի՞ (video) Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 113 անօդաչու թռչող սարք Չի բացառվում, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը տեղի ունենա այսօր Իրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ Պուտին Պնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքում Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» ԱԱԾ-ում ուրախ են. «Հրապարակ» Ո՞վ է ԱԺ հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը, և ի՞նչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ» Մի քանի բուհեր կմիավորվեն. նախագիծը մտել է գործնական փուլ. «Հրապարակ» Փոխնախարարն ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել․ «Հրապարակ» Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ» Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում…
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am