Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Դովեղ գյուղում թունավոր օձը դարանակալել էր լուսանկարչական ապարատի պայուսակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Դովեղ գյուղում տեղի ունեցած «Վերջին զանգ» արարողության ավարտին նկատել են, որ թունավոր օձը դարանակալել է լուսանկարչական ապարատի պայուսակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար տուժողներ չկան, իսկ օձը տեղի ուժերով վնասազերծվել է: Դովեղցիները պատմել են, որ հնարավոր է՝ այն գյուրզա լիներ, և վերջին ժամանակներում իրենք հաճախակի են նկատում նման թունավոր օձերի: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
