Եվրաինտեգրման հանձնաժողովի կազմը կհամալրի Սամվել Ֆարմանյանը
Ազգային ժողովի եվրաինտեգրման հանձնաժողովի կազմում համալրում է սպասվում։ «Հրապարակ»-ի տեղեկություններով, Սամվել Ֆարմանյանին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից կտեղափոխեն եվրաինտեգրման հանձնաժողով, ամենայն հավանականությամբ՝ հենց նա էլ կդառնա հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի տեղակալը։ «Խնդիրն այն է, որ այս հանձնաժողովը ձևավորվել է ոչ համարժեք՝ գոնե ՀՀԿ-ից այնպիսի պատգամավորներ են ընդգրկվել, որոնք ոչ միայն հեռու են եվրոպական արժեքներից ու դրանց ինտեգրվելու գործից՝ Արտակ Սարգսյան, Արկադի Համբարձումյան, Արայիկ Գրիգորյան, այլ նաև ակնհայտ ռուսական դիրքորոշում ունեն, ինչպես, օրինակ, Միհրան Հակոբյանը, որը Ֆեյսբուքում հաճախ է արտահայտում իր ռուսամետ դիրքորոշումը», - մեկնաբանել է թերթը։
