ՇՏԱՊ. ասուլիսից առաջ ձերբակալել են Գառնիկ Իսագուլյանին (video)
Youtube կայքէջում «Նիկոլին գնդակահարողին պետք է տալ Ազգային հերոսի կոչում կամ մեկ միլիոն դոլար պարգևավճար» վերնագրով տեսանյութում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից առերևույթ բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ 2020թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Այս հարցի հետ կապված այսօր Հայելի մամուլի ակումբում Գառնիկ Իսագուլյանը պետք է ասուլիսով հանդես գար, սակայն Իսագուլյանի աշխատակիցը տեղեկացրեց, որ Իսագուլյանին բերման են ենթարկել՝ ըստ էության ժամն էլ պատահական չի եղել, որպեսզի չկայանա ասուլիսը:
