«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի պատգամավորների լիազորությունները դադարեցվեցին
Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտնեց,որ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի տարածքային ցուցակներով պատգամավոր ընտրված Խաչիկ Մանուկյանի, Արտյոմ Ծառուկյանի և Հարություն Ղարագյոզյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են: «Հաշվի առնելով պատգամավորներ Արտյոմ Ծառուկյանի, Խաչիկ Մանուկյանի և Հարություն Ղարագյոզյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմումները՝ դադարեցվում են նրանց լիազորությունները:Համապատասխան արձանագրությունն արդեն ուղարկվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով», -ընդգծեց Բաբլոյանը:
