Քաղաքապետի համար աշխատած ակտիվիստները քեֆերի կմասնակցեն
«Ժամանակ»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ իր օգտին աշխատած բոլոր ակտիվիստների համար քեֆեր է կազմակերպել։ Թերթի տեղեկություններով՝ մայիսի 30-ին Շենգավիթի ակտիվը (որտեղ, ի դեպ, Տարոն Մարգարյանն ամենաշատ ձայնն է ստացել) հավաքվելու է վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքին պատկանող «Ռենեսանս» ռեստորանում։ Առաջիկայում Երևանի բոլոր վարչական շրջանների ՀՀԿ ակտիվիստներին էլ այսպիսի քեֆերի հնարավորություն կստանան՝ որպես լավ աշխատանքի պարգևատրում։
