3 զինծառայողների ջրահեղձման դեպքից հետո զորամասի հրամանատարը հեռացվել է պաշտոնից
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, անդրադառնալով ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասում ժամկետային 3 զինծառայողների ջրահեղձման դեպքին, թե արդյոք կատարվածը ամենաթողության հետևանք է, հայտնել է, որ զորամասի հրամանատարը հեռացվել է պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ Հակոբյանից հետաքրքրվել է՝ իսկ արդյոք աշխատանքից մարդ հեռացնելով իրավիճակը կարող է փոխվել: «Բանակում թերություններ կան, բայց դա համատարած բնույթ չի կրում, դա եզակի դեպք, է և եզակի դեպքերի վերաբերյալ անցկացվում է ծառայողական քննություն և որոշում կայացվում: Միանշանակ կարգապահական տույժը, որպես այդպիսին ամրապնդելու է կարգապահությունը բանակում, որովհետև դա պարտադիր միջոցառումներից մեկն է, բայց ոչ միակը», - ասել է նա:
