Ծառուկյանն իր խմբակցության անդամների համար «Փարավոն»-ում շնորհակալական քեֆ է կազմակերպել
«Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ «Ծառուկյան» խմբակցությունը նախօրեին հավաքվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում և մի լավ քեֆ արել։ «Հավաքույթն, ըստ էության, շնորհակալության երեկո է եղել։ Ծառուկյանն իր խմբակցության անդամներին հավաքել է շնորհակալություն հայտնելու իրեն հավատարիմ մնալու համար։ Մանդատներից հրաժարվելու գործընթացից ըմբոստացածներին հնազանդեցնելուց հետո, ասում են «Ծառուկյան» դաշինքում որոշակի հստակություն է մտել, ինչն էլ Ծառուկյանին առիթ է տվել բոլորին քեֆի սեղանի շուրջ հավաքել», - գրել է թերթը։
