Հաց բերողի մարմինը հանձնել են հողին
hraparak.am-ի տեղեկություններով՝ օրերս Հաց բերող Արթուր Սարգսյանի մարմինը հանձնել են հողին։ Նրա մարմինը հողին է հանձնվել նույն տեղում, որտեղ մինչ այդ հուղարկավորված է եղել։ Նրա աճյունը գտնվում էր բետոնային դամբարանում, թաղման հետ կապված արարողությունները կազմակերպելու համար ստեղծված հանձնաժողովը այդ հանգամանքը բացատրում էր նրանով, որ հետագայում Արթուր Սարգսյանին կարողանան տեղափոխել եւ հուղարկավորել այլ վայրում։Վերջերս էլ Հաց բերողի մոր եւ եղբոր հարաբերությունները հանձնաժողովի անդամների հետ այդքան էլ ջերմ չեն։ Մայրը՝ տիկին Դոնարան, պարբերաբար կոչ էր անում հանձնաժողովին՝ հեռու մնալ Արթուրից եւ որ ինքն իր որդու մարմինը հանձնելու է հողին։ Արթուրի եղբայրը՝ Արսեն Սարգսյանը, հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ինքն է նախաձեռնել եւ իրականացրել եղբոր պատշաճ հուղարկավորությունը։
