Մոսկվայում փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի. տեսանյութ
Այսօր՝ մայիսի 29-ին, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի տարբեր շրջաններում ամպրոպ է որոտացել, որին ուղեկցել են հորդառատ անձրևն ու փոթորիկը։ Այս մասին հայտնում է TACC-ը: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 11-ի, մոտ 50 մարդ վնասվածք է ստացել՝ տեղեկացնում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով Մոսկվայի առողջապահական գերատեսչությանը: «Մոսկվային պատուհասած փոթորկի հետևանքով ներկա պահին բժկական օգնության համար դիմել են ավելի քան 50 տուժածներ, որոնց թվում կան երեխաներ: 11 մարդ զոհվել է»,- հայտնել են գերատեսչությունից:
