Պուտինն ու Մակրոնը քննարկել են Չեչնիայում նույնասեռականներին առնչվող իրադրությունը
Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահներ Էմանուել Մակրոնն ու Վլադիմիր Պուտինը Փարիզում բանակցությունների ընթացքում քննարկել են Չեչնիայում ԼԳԲՏ համայնքին առնչվող իրադրությունը։ Այս մասին հայտնել է Էմանուել Մակրոնը ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցւոմ է RNS-ն։«Ես հիշեցրի, թե ինչ կարևոր է Ֆրանսիայի համար բոլոր փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը: Մենք քննարկեցինք ԼԳՏԲ-ն Չեչնիայում, ինչպես նաև Ռուսաստանում: Ես շատ հստակ ասացի նախագահ Պուտինին, թե ինչ սպասելիքներ ունի ֆրանսիան այդ հարցի կապակցությամբ, և մենք պայմանավորվեցինք, որ պարբերաբար համատեղ կհետևենք իրավիճակին»,- ասել է Մակրոնը:
