Ընթանում է Պուտինի և Մակրոնի հանդիպումը
Վերսալում ընթանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի նրա պաշտոնակից Էմանուել Մակրոնի հանդիպումը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին: Մակրոնը Պուտինին դիմավորել է Վերսալյան պալատի մուտքի մոտ: Նախագահները միմյանց ձեռք են սեղմել լուսանկարիչների համար: Այնուհետեւ երկու երկրների ղեկավարները եւ պատվիրակությունները տեղավորվել են աշխատասենյակում: Բանակցություններն ընթանում են փակ ռեժիմով՝ առանց մամուլի ներկայացուցիչների:
