«Ծառուկյան» դաշինքից 3 պատգամավորի լիազորություն դադարեցվել է
«News.am»-ը գրում է. «Ծառուկյան» դաշինքից պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանի, Արտյոմ Ծառուկյանի, Խաչիկ Մանուկյանի լիազորությունները դադարեցվել են՝ իրենց դիմումների համաձայն։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, NEWS.am-ին հայտնեց Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը։ Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, եթե պատգամավորը հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: Մանրամասները՝ այստեղ.
