Եվրամիությունը 1 տարով երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները
Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Սիրիայի կառավարության դեմ սահմանված պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է Եվրոպական խորհրդի կայքը: «Խորհուրդը 2017թ. մայիսի 29-ին երկարաձգել է սիրիական ռեժիմի դեմ պատժամիջոցները մինչև 2018թ. հունիսի 1-ը»,-ասվում է հայտարարությունում: Ներկայում ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում ներառված է 240 մարդ և 67 իրավաբական անձ:
