«Երկիր Ծիրանին» կվերցնի Երևանի ավագանու հինգ մանդատները
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը ակնկալիքներ չունի մայիսի 31-ին Վարչական դատարանի հրապարակելիք դատական ակտից ու մտադիր է վերցնել ընտրությունների պաշտոնական արդյունքներով հասանելիք ավագանու հինգ մանդատները: Այս մասին Ազատություն ռադիոկայանի եթերում ասել է «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: «Ո՛չ իրավապահ մարմիններն են իրենց տեղում, ո՛չ էլ դատարանը, հետևաբար՝ դատական պաշտպանության ակնկալիք մեզ համար չկա», - ասել է նա:
