Մարտին Շուլցը Թրամփին մեղադրել է քաղաքական շանտաժի մեջ
Tagesspiegel թերթի հաղորդմամբ՝ Սոցիալի դեմոկրատական կուսակցությունից Գերմանիայի կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է քաղաքական շանտաժի մեջ: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ նա ասել է, որ ԱՄՆ-ի նոր նախագահը շեշտը դնում է ոչ թե միջազգային համագործակցության, այլ մեկուսացման եւ ուժեղի կարծեցյալ իրավունքի վրա: «America first-ը, թրամփյան տրամաբանությամբ, նշանակում է նահանջ կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրից, որի շուրջ դժվարությամբ հաջողվեց համաձայնության գալ, ՄԱԿ-ի ապամոնտաժում, քաղաքական շանտաժ՝ միջազգային դիվանագիտության փոխարեն»,-ասել է նա:
