Թուրքական զավթողականությունը մտավ հայկական տարածք. Թո՞ւյլ ենք տալու մեզնից հայրենիք պոկեն

«Կոմերսանտ» պարբերականի հետ զրույցում Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան նշել է, որ հայկական զինված ուժերը պետք է հեռանան Արցախի ամբողջ տարածքից. «Հայտարարության օրիգինալը ռուսերեն լեզվով է և այնտեղ ամեն ինչ հստակ գրված է: Այն, ինչ ձեզ ասում են հայերը, դա միայն մեկնաբանություն է, իսկ մենք ուղիղ հղում ենք անում հայտարարության տեքստին»,- ասել է Աբդուլաևան:

Վերջինս նման հայտարարություն է արել` հակադարձելով հայկական կողմի այն դիրքորոշմանը, որ հայկական զորքերի` Արցախից հետ քաշումը վերաբերվում է միայն Լաչինի, Քարվաճառի և Աղդամի շրջաններին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ` այս մասին հայկական կողմից խուսափում են հրապարակային որևէ մեկնաբանություն հնչեցնել:

Արցախում ռուս-թուրքական համատեղ դիտարկման կետը կլինի այն վայրում, որտեղ կնշի Ադրբեջանը, այդպես է նշված կենտրոնի ստեղծման մասին ռուս-թուրքական համաձայնագրում։ Մշտադիտարկման կենտրոնը Աղդամում (Ակնա), այդ շրջաններում կլինի։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։

Թուրք նախարարը հայտարարել է նաև, թե «Թուրքիա-Հայաստան սահմանի բացումը օգտակար կլինի նաև հայ ժողովրդի համար, կնպաստի առևտրի սկսվելուն․․․։ Հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանները Հայաստանի տնտեսությանն էլ են շատ վնասել»։

Հիշեցնենք, որ Թուրքիան հայտարարում էր, որ ռուս-թուրքական համատեղ դիտարկման կենտրոնը լինելու է «Ադրբեջանի՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում», իսկ Ռուսաստանը, հերքելով թուրքական կողմի հայտարարությունը, պնդում էր, թե այն «լինելու է Ադրբեջանի տարածքում»։ Հիշեցնենք, որ Աղդամը, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների հետ միասին, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվեց Ադրբեջանին։ Այսինքն, արձանագրենք, որ անցավ Անկարայի տարբերակը, Աղդամը հանձնված տարածքների մեջ է:

Իսկ իրականում մենք ականատես ենք դառնում թուրքական բավական արագ քայլերի իրագործմանը: Պատերազմի ավարտից հետո ոգևորված արդյունքներից Անկարան ու Բաքուն՝ ինչքան պոկենք, այնքան լավ սկզբունքով են առաջնորդվում: Եվ քանի որ Հայաստանի իշխանությունը ստորացված է, ծպտուն չի հանում, հակադարձ քայլեր չի իրականացնում թուրք-ադրբեջանական զավթողական քաղաքականությանն ի պատասխան:

Երեկ ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը ուղիղ եթերով դիմեց հայրենակիցներին. «Եղեք Շուռնուխում, որպեսզի կարողանանք մեր տեղը պաշտպանել, հայրենիքը պաշտպանել։ 90-ականներին Շուռնուխից է սկսվել, հիմա էլի Շուռնուխի հարցն է։ Բոլորին, ով զենք ստացել է, խնդրում եմ լինել Շուռնուխում` մեր պոստերը պահելու համար, քանի որ մեր ՊՆ-ն այսօր ողջ զորքերը հանեց Շուռնուխի տարածքից։ Հրետանուց սկսած` ողջ զորքը…մնաց մեր ինքնապաշտպանական ջոկատը ու կողքից եկած մի քանի հոգի։ Եկեք մեր հողերը պաշտպանելու, հետո ուշ կլինի»:
Երեկվանից անհանգիստ է Սյունիքի մարզում, սյունեցիները փակում են ավտոճանապարհները: Իրականում թուրքական սպառնալիքն արդեն Հայաստանի սահմաններից ներս է գտնվում: Եվ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ծրագիր, որը Հայաստանի իշխանությունների անգործությամբ, կամ լուռ համաձայնությամբ իրականություն է դառնում:

Իսկ Թուրքիան գործում է շատ արագ: Օրերս Թուրքիայի ու Ադրբեջանի էներգետիկայի նախարարները պայմանագիր ստորագրեցին Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման վերաբերյալ: Ըստ նախագծի, Թուրքիայի տարածքով պետք է գազ հասցվի Ադրբեջանի հետ ցամաքային սահման չունեցող Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Այժմ

Նախիջևանին գազ է մատակարարվում հարևան Իրանի տարածքով հետևյալ սխեմայով, Ադրբեջանը գազը մատակարարում է Աստարա՝ Իրան, իսկ վերջինս էլ՝ Նախիջևանին, իրեն պահելով 15 տոկոսը որպես տարանցիկության վարձավճար։ Այսօր ստեղծված նոր իրավիճակում Ադրբեջանը գտնում է, որ համաձայնագրում առկա կետով Նախիջևանի հետ տարանցիկության հնարավորություն է ստեղծվելու։

Այսինքն, Թուրքիան ու Ադրբեջանը իրենց ծրագրերն իրականացման փուլում են և գործում են շատ արագ:

Թրամփի վարչակազմը երկուշաբթի օրը պատժամիջոցներ սահմանեց ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի հանդեպ ռուսական արտադրության «Ս-400» համակարգերը գնելու համար: Տվյալ որոշումն ընդունվեց այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Կոնգրեսը ճնշող մեծամասնությամբ ընդունեց պաշտպանության ֆինանսավորման տարեկան օրինագիծը, որը ներառում է դրույթ, որը և կարգադրում էր պատժամիջոցները կիրառել երեսուն օրվա ընթացքում: ԱՄՆ-ի 2 կուսակցությունների օրենսդիրները քննադատել էին Թրամփի վարչակազմին 2019 թվականին Թուրքիայի կողմից Ս-400 համակարգը 2.5 մլրդ դոլարով

ՌԴ-ից գնելուց հետո պшտժամիջnցները հետաձգելու նպատակով:
Իսկ ՌԴ նախագահը գովաբանել է Թուրքիայի նախագահ Էրդողանին, որը, ըստ նրա՝ «պահում է իր խոսքը», գիտի ու առաջ է տանում իր երկրի շահը:
Էրդողանը Ռուսաստանի համաձայնությամբ դեռ փորձելու է պոկել Հայաստանից՝ ինչքան կարող է: Հայաստանը չի կարող ամեն ինչ թողնել Պուտինի ուսերին: Հարցը հետևյալն է՝ մենք թո՞ւյլ ենք տալու, որպեսզի մեզնից հայրենիք պոկեն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4797 անգամ
Լրահոս
Սնանկացումից, մինչև․․․ ի՞նչ է որոշել Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի դեմ (video) ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են Վառելիք տեղափոխող բենզատարը բախվել է գնացքին «Նիկո՛լ, վերջնագրիդ ժամը եկել է. ոտքի՛ ժողովուրդ․․․». Ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի Առողջ եղեք, պիտի պատասխան տաք. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ական Սուրեն Գրիգորյանին (video) Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում մամուլի ասուլիս կլինի Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 408 տոննա պարարտանյութ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով Ավինյանի բախտը բերեց Ամբողջ շենքը շրջափակել էին․ Իշխան Սաղաթելյանը մանրամասներ հայտնեց իր տան խուզարկությունից (video) Ավինյանն ուրախացե՞լ է, որ ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չի կազմել․․․ (video) Լոռու փոխմարզպետ է նշանակվել Մոսկվան Երևանի քայլերը դիտարկում է որպես Արևմուտքի հարձակում ՌԴ ինտեգրացիոն կառույցների վրա․ Ուշակով Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է հարցաքննության ՇՏԱՊ․ «դու ով ես արա», «վեր ընգի տեղդ»․ ծեծուջարդ՝ Երևանի ավագանու նիստում (video) Շրջանների զգալի մասում սպասվում են անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Ուշակովը՝ Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասին Լացներդ կգա՛․ Էս ինչ հեքիաթ եք պատմում․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին (video) Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում #ՈՒՂԻՂ․ Մոսկվա այցից առաջ Փաշինյանին խիստ զգուշացրել են․․․ ինչ է սպասվում այնտեղ․ Սարգսյան (video) ՌԴ և Նոր Նախիջևանի թեմից վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր են ստացել ևս 2 հոգևորական Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված խնդիրները լուծելու համար Ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am