«ՀՀ ԶՈՒ-ն լիարժեք վերահսկում են իրավիճակն առաջնագծում». Մովսես Հակոբյան
«Ղարաբաղաադրբեջանական շփման գծում իրավիճակը շարունակում է կայուն մնալ` չնայած առկա որոշակի լարվածությանը: Թեև կա որոշակի լարվածություն, բայց դա մեզ համար որևէ մտավախություն չի առաջացնում: Այսօր զինված ուժերը լիարժեք վերահսկում են իրավիճակն առաջնագծում»,-լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը: Մովսես Հակոբյանը հայտնեց, որ Արցախի սահմանային ուղղությունն ամբողջությամբ ապահովվել է տեսադիտարկման սարքերով։ Արցախի ուղղությունն ամբողջությամբ, իսկ հայադրբեջանական սահմանը՝ մասամբ արդեն ապահովված են տեսադիտարկման սարքերով:
