Ինչ բնույթի են եղել երեխաների նկատմամբ բռնության դեպքերը
<<2017թ-ի 4 ամիսների ընթացքում հանրապետությունում երեխաների նկատմամբ գրանցվել է 59 բռնության դեպք՝ նախորդ տարվա 71-ի փոխարեն: Երեխաների նկատմամաբ բռնության դեպքերը եղել են հիմնականում ծեծի, նաեւ սեռական անձեռնմխելիության խախտման եւ սեռական հանցագործության>>,-լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Նելլի Դուրյանը նշեց, որ անցած չորս ամիսներին Հայաստանում գրանցվել է սեռական բռնության 24 դեպք՝ նախորդ տարվա 34-ի փոխարեն: Ընտանեկան բռնության դեպքերը եղել են 4-ը՝ նախորդ տարվա 4-ի դիմաց:
