Ադրբեջանում անցկացվում է հրետանային զորավարժություն. razm.info
Razm.info-ն գրում է. Ադրբեջանի բանակի հրետանու և հրթիռային զորքերի ստորաբաժանումները զորավարժություն են անցկացնում՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և քարշակվող հրետանու ներգրավմամբ, ինչը երևում է Ադրբեջանի ՊՆ կայքի հրապարակած լուսանկարներից: Զորավարությանը ներգրավված են. «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, Մ-46 քարշակվող թնդանոթներ (130 մմ), 2Ա36 «Գիացինտ-Բ» թարշակվող թնդանոթներ (152 մմ): Հաղորդագրության համաձայն՝ ստորաբաժանումները կատարել են կենտրոնացման շրջան դուրս գալու, կրակային դիրքեր զբաղեցնելու, դիրքերը փոխելու և այլ առաջադրանքներ: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
