ԵՄ-ն Թուրքիային նոր 12-ամսյա ժամանակացույց է տրամադրել
Թուրքիայի և ԵՄ-ի միջև վերջին շրջանում աճող լարվածությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանականերում տեղի ունեցած հանդիպումների շնորհիվ կարծես թե մեղմացավ: Նման կարծիք է տեղ գտել թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքում: Բրյուսելից հետդարձի ճանապարհին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնել է, որ ԵՄ-ն Թուրքիային նոր 12-ամսյա ժամանակացույց է տրամադրել: Լրագրողի՝ «ԵՄ-ի և անդամ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունեցաք: Տեսանք, որ հանդիպումը դրական մթնոլորտում անցավ: Ապագայի հարցում լիահու՞յս եք» հարցին Էրդողանը պատասխանել է. «Բավականին շատ աշխատանքներ են տարվել: Այդ աշխատանքների վերաբերյալ 12-ամսյա ժամանակացույց ստացանք, որի հիման վրա մեր արտաքին գործերի նախարարը ԵՄ-ում մեր դեսպանատները լայնածավալ աշխատանք կծավալեն»: Ermenihaber
