Ուկրաինայում բացահայտված խմբավորումն օգնել է Հայաստանի քաղաքացիներին անօրինական հատել սահմանը
Ինչպես հաղորդում է Status quo կայքը, Ուկրաինայի Խարկովի երկրամասի իրավապահ մարմինները բացահայտել են խմբավորում, որն օգնել է մարդկանց անօրինական հատել պետական սահմանը:
Նշվում է,որ մարդկանց տեղափոխման գործընթացը կազմակերպել են 26-ից 57 տարեկան 4 քաղաքացիներ: Նրանց «հաճախորդները» հիմնականում եղել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներ:
Չարագործները հանցավոր ծրագիրը մշակել էին 2016թ. փետրվարին:
Հարուցվել է քրեական գործ:

