Նոր պաշտոնանկություն կառավարությունում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Նունե Խաչատրյանն ազատվել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Նունե Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է վարչապետի՝ այսօր կայացված որոշման մեջ։
