Գառնիկ Իսագուլյանին սպառնացել են սպանել
Օրերս «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը հարցազրույց էր տվել, որտեղ անդրադարձել էր վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի՝ պատերազմի օրերին «Արցախում ակտիվ գործունեությանը», ինչպես նաև Արցախի ԱԽ նախկին ղեկավար Սամվել Բաբայանի պատերազմում դերակատարությանը՝ գնահատելով այն դավաճանական: Մեզ հայտնի է դարձել, որ այս օրերին Գառնիկ Իսագուլյանը տարբեր աղբյուրներից ստանում սպառնալիքներ, մինչև անգամ կյանքին սպառնացող զանգեր:
