Գյուլենին քաղաքացիությունից զրկելու որոշում է կայացվել
Ըստ Doğan-ի՝ թուրքական դատարանը Էրդողանի գլխավոր ընդդիմադիր, գյուլենական համայանքի հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին քաղաքացիությունից զրկելու որոշում է կայացրել՝Թուրքիայում ահաբեկչական համարվող՝ Գյուլենի կազմակերպության դեմ գործողությունների շրջանակներում: Գյուլենին քաղաքացիութունից զրկելու միջանկյալ որոշում է կայացրել դատարանը՝ այդ մասին ծանուցում ուղարկելով Թուրքիայի արդարադատության նախարարություն:
