Ովքեր են Կաննի կինոփառատոնի մրցանակակիրները
Lenta.ru-ից տեղեկանում ենք, որ հայտնի են դարձել Կաննի գլխավոր մրցանակակիրների անունները: «Ոսկե արմավենի» մրցանակին է արժանացել շվեդ ռեժիսոր Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» ֆիլմը: Ֆիլմում գլխավոր դերում հանդես են եկել Քլաս Բանգը, Էլիզաբեթ Մոսը, Դոմինիկ Ուեսթը և Թերի Նոտարին: Տղամարդու լավագույն դերի համար մրցանակի է արժանացել ամերիկացի դերասան Խոակին Ֆենիքսը` Լին Ռեսմի «Դու երբեք այստեղ չես եղել» ֆիլմում խաղացած դերի համար, իսկ լավագույն դերասանուհի է ճանաչվել Դիանա Կրյուգերը` Ֆաթիհ Աքինի «Ոչ մի տեղից» ֆիլմում խաղացած դերի համար:
