«Շինծու բարեկամը», կամ` քանդել կարող են, բայց կառուցել` ոչ

Սառը պատերազմի տարիներին Խորհրդային Միությունում ԱՄՆ-ի դեսպան Ջեք Մեթլոքն «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով Ղարաբաղյան խնդրին՝ կարծիք է հայտնել, թե գերտերությունները Հայաստանի ու Ադրբեջանի փոխարեն խնդիրներ չեն լուծելու, յուրաքանչյուր երկիրը ինքը պետք է որոշի՝ ցանկանում է պատերազմել, թե գտնել խաղաղության ուղիներ: «Ես ցնցված էի 1989-ին, երբ այստեղ էի և խոսեցի կոմկուսի քարտուղարների հետ: Երևանում պարոն Հարությունյանն էր, իսկ Բաքվում՝ դեսպան Վեզիրովը: Նրանցից յուրաքանչյուրն ինձ ասաց՝ մենք չենք կարող լուծել Ղարաբաղի խնդիրը, Մոսկվան պետք է դա անի մեզ համար: Բայց արտաքին ուժերը չեն լուծելու խնդիրը ձեզ համար, դուք պետք է լուծեք այն: Հզոր ռազմական ուժ ունեցող պետությունները կարող են շատ քանդել, բայց չեն կարող կառուցել», - ասաց նա: Խորհրդային Միության վերջին տարիներին Մոսկվայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը զբաղեցրած Մեթլոքը վստահ է, որ կանխատեսումները, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է վերականգնել Խորհրդային միությունը, չեն իրականանա․ - «Ինձ չի հետաքրքրում, թե նա ինչ է ցանկանում անել, բայց վերականգնել Խորհրդային Միությունը նա չի կարող: Դա անհնարին է: Եթե այդ միությունը ինչ-որ ձևով վերականգնվի դա կլինի շատ թույլ բան, քանի որ դա կնշանակի ղեկավարել մարդկանց, ովքեր չեն ցանկանում լինել ղեկավարված: Ոչինչ այնքան չի թուլացնում երկիրը, որքան իրավիճակը, երբ կառավարում են մեկին, ով չի ցանկանում լինել կառավարված»: 35 տարի Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունում աշխատած Մեթլոքի կարծիքով, Ռուսաստանն ու Արևմուտքը կարող են բնականոն հարաբերություններ ունենալ․ «Ռուսաստանի մեկուսացման հիմնական պատճառներից մեկն այն զարգացող մտայնությունն է, թե Արևմուտքը թշնամական է տրամադրված: Ես կարծում եմ, որ Արևելք-Արևմուտք առճակատման պատճառ չկա, և շատ կարևոր է, որ միջուկային գերտերությունները՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը ձևավորեն առավել համերաշխ հարաբերություններ: Ես չեմ կարծում, թե մեր շահերը չեն համընկնում»: Ապագայի մասին փորձառու ամերիկացի դիվանագետը կանխատեսումներ անել չի ցանկանում․«Առաջին անգամ, երբ եկա Երևան և նայեցի իմ հյուրանոցից դուրս՝ տեսա Իոսիֆ Ստալինի հսկա արձանը, իսկ հաջորդ առավոտ, երբ արթնացա, այն արդեն քանդված էր»: Իսկ Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ռոնալդ Սունին համարում է, որ Հայաստանն առանց Ռուսաստանի չի պատկերացնում․ - «Մեր աշխարհաքաղաքական դիրքը շատ վտանգավոր է, որովհետև մի կողմից Թուրքիան է, մյուս կողմից՝ Ադրբեջանը: Վրաստանը այդպիսի լավ բարեկամ չէ, որովհետև շատ մեծ պրոբլեմներ կան այստեղ: Ռուսաստանը պաշտպանում է Հայաստանին, բայց որպես բարեկամ Ռուսաստանը շինծու բարեկամ է»: Պատմության հայազգի պրոֆեսորի կարծիքով, հիմնական խնդիրն այժմ Հայաստանի համար այն է, որ դեմ չգնա Ռուսաստանին՝ միևնույն ժամանակ ամրապնդելով անկախությունը․ - «Ռուսաստանի անհրաժեշտությունն անխուսափելի է հիմա, և սա, հավանաբար, ինչ-որ չափով դիլեմա կամ նույնիսկ ողբերգություն է, որի մեջ է այսօր Հայաստանը»: Ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան էլ այսօր համարում են, որ Ռուսաստանը կարող է լուծել ԼՂ խնդիրը, հենց Մոսկվան կարող է ճնշել պաշտոնական Երևանին, որպեսզի նա գնա զիջումների: Ստացվում է, մի կողմից շատերի համար` հարցը պետք է լուծեն կողմերը, բայց միջնորդներից մեկն, ակնհայտորեն պահպանում է կողմերի նկատմամբ ազդեցությունը: Դա իհարկե, որևէ կերպով չի անդրադառնում հակամարտության կարգավորման վրա` դրական իմաստով: Մոսկվան շարունակում է իր զենքի` «բիզնեսն», իսկ կոնֆլիկտը մնում է չկարգավորված: Թամար Բագրատունի

դիտվել է 37 անգամ
Լրահոս
The Washington Post: Ещё пара недель войны с Ираном обойдётся США дороже, чем год вторжения в Ирак Война на Ближнем Востоке принесёт России до 250 млрд долларов, если затянется до сентября — Spiegel Иранское военное командование и официальные лица ответили Трампу Ակնհայտ է, որ «ժողովրդի ծոցից դուրս եկած» վարչապետը այլևս չի ուզում վերադառնալ այդ ծոցը․ Մխիթարյան Փաշինյանի խոսքը բացահայտում է նրա իրական վերաբերմունքը մեր ժողովրդի ճակատագրի և վշտի հանդեպ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատարագի է մասնակցել Յոթ վերք եկեղեցում Երուսաղեմում պայթյուններ են որոտացել Սյունիքում 5 բժշկական կենտրոն փակվում է եւ ստեղծվում 1–ը. «Ուժեղ Հայաստանի» անդամ Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մարիո Նաուֆալին Իրանը պատերազմն ավարտելու վեց պայման է ներկայացրել Երևան-Մեղրի ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ղազախական համարանիշներով «Volvo» բեռնատարում Երկար ժամանակ ջուր չի լինելու «Պեյո Յավորովի անվան» դպրոցում 8-ամյա տղայի են ծեծի ենթարկել Եթե երկրի ինտելեկտուալ շրջանակները չեն ընդվզում, ապա ինչի՞ մասին է խոսքը․ Վահե Հովհաննիսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Փաշինյանը սկսեց գոռգոռալ արցախցի կնոջ վրա Ազատության և ազատագրության ճանապարհը գին ունի, առանց զրկանքների այն ձրիաբար չի տրվի․ Բագրատ Սրբազան Հայաստանի տարեգրության մեջ ինքնանվաստացման և ամոթի ևս մեկ էջ արձանագրվեց․ Լիլիթ Գալստյան Իմ ղեկավարման տարիներին չի եղել պայմանավորվածություն Ռուսաստանի հետ, որ չի կատարվել. Քոչարյան 2 օրենքով գող է ձերբակալվել. հայտնի է` ովքեր են նրանք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am