«Դեր Զորի անապատներից, մինչև լուսավոր ներկա. պատմում են ժառանգները» (տեսանյութ)

Հարություն Հալեպօղլյանը ծնվել է վաճառականների ընտանիքում: Մինչև 5 տարեկանը ապրել է Ուրֆա քաղաքում,սակայն 1914-1915թթ.-ին  Հալեպօղլյանների ընտանիքն ստիպված է լինում լքել հարազատ տունը: Գաղթի ճամփան բռնելուց առաջ  տան մեծ հայրը ունեցած ոսկեղենը թաղում է թթենու տակ, հույսով, որ մի օր կվերադառնան ու ապրելու միջոց կունենան: Ճանապարհին Հարությունը կորցնում է ընտանիքը, քարավանում նրան ու փոքր եղբորը օգնում է թուրքից մազապուրծ եղած հորաքույրը: Դեր Զորի անապատներում Հարությունը կորցնում է նաև փոքր եղբորը:Առ այսօր չգիտի՝ եղբորը կենդանիները հոշոտեցին, թե՞ նա կարողացավ փրկվել: Այդպես Հ. Հալեպօղլյանը մեծանում է արաբ-քրիստոնյայի ընտանիքում: Պատանի Հարությունը հաստատվում է Հալեպում, զբաղվում առևտրով: Հենց Հալեպում նա գտնում է հորաքրոջը, ում ևս կորցրել էր գաղթի ճանապարհին: Գտնելով հորաքրոջը՝ Հարությունը գտնում է իր ինքնությունը: Հարությունի երջանկությունը կրկնապատկվում է. հենց այդ ժամանակ է, որ նա ամուսնանում է, ընտանիք կազմում: Ցավոք ավագ որդին հիվանդությունից մահանում է, նույն հիվանդությունից մահանում է նաև ավագ դուստրը: Երեխաների մահից հետո, հուսալքված ընտանիքում նորից մանկան ճիչեր են լսվում: Հալեպօղլյանների ընտանիքում 7 երեխա են մեծանում՝ 5 դուստր, 2 որդի: Այսօր նրանցից յուրաքանչյուրն աշխարհի տարբեր ծայրերում է: Սակայն նրանց միավորողը հայրենիքի կանչն է: Հավաքվում են իրենց հարազատ Հայաստանում, ծնողների պատգամը նրանց հոգում է. իրենք հայ են, իրենց միավորողը Հայաստանն է:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ես այսուհետ ևս կաջակցեմ հայերին արդարության համար պայքարում. ամերիկացի սենատոր Հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի Պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանության՝ պատմական ճշմարտությունը․ Հունաստանի ՊՆ նախարար Վատիկանի գաղտնի արխիվից Մայր աթոռը լույս է ընծայել «Հայոց ցեղասպանություն» աշխատությունը Մակրոնը ԱՄՆ-ին անվանել է ոչ այնքան հուսալի դաշնակից Լիբանանի նախագահը հայտարարել է, որ ագրեսիան դադարեցնելու համար է բանակցություններ սկսել Բաքվի և Անկարայի որոշումները Նիկոլի ռեժիմի համար է, և ոչ երբեք հայ ժողովրդի․ Սաղաթելյան Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ․ Հրաչյա Թաշչյանը` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին Ռոբերտ Քոչարյանը՝ կնոջ և թոռնիկի հետ, ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր. Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կոչը Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Եղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհի առանձնահատկությունը․ հայացք դեպի Արևմտյան Հայաստան, Արարատ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում Նիկոլական իշխանությունը փորձում է ջնջել Ցեղասպանության մասին ցանկացած հիշողություն․ Զուրաբյան Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am